Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ.Բարձր գնահատանք վաստակաշատ բժիշկ-կազմակերպչին

ՀՀ ԱՆ.Բարձր գնահատանք վաստակաշատ բժիշկ-կազմակերպչին

Առողջապահության նախարարությունում այսօր նշվել է վաստակաշատ բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի 70-ամյակը։

«Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի։  Հանդիսավոր պայմաններում հանձնելով պատվոգիրը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը։ 

«Ես բարձր եմ գնահատում Ձեզ թե՛ որպես բժշկի և թե՛ որպես մարդու, ով մեծ ավանդ ու ծանրակշիռ վաստակ ունի մեր երկրում հոգեկան առողջության պահպանման գործում, և ում համար ուղենիշային են փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և  պարզ, մարդկային հարաբերությունները»,-ասված էր Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամբողջ անձնակազմի անունից շնորհավորելով վաստակաշատ բժշկին` շեշտել է, որ առողջապահական համակարգը ևս չափազանց բարձր է գնահատում փորձառու մասնագետի նվիրվածությունն իր գործին։

«Հոգեբուժական ծառայության բարեփոխմանն ուղղված մեր թիմի կողմից  արված առաջարկությունների հիմքում Սամվել Թորոսյանի մասնագիտական բազան է»,-նշել է նախարարը։ Նա վաստակաշատ մասնագետին առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև հոգեբուժական ծառայության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի ու ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով։

Նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանն ընդգծել է, որ անգամ դժվարին տարիներին Սամվել Թորոսյանին հաջողվել է անխափան ապահովել կարևոր այս ծառայության գործունեությունը։

Վաստակաշատ բժիշկ-կազմակերպիչը շնորհակալություն է հայտնել իր աշխատանքն ու նվիրումը բարձր գնահատելու համար։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ